4609 դիտում
20:47 02-12-2017
Ղրղզստանը և Ղազախստանը ստորագրել են հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»
Աստանայում շաբաթ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Ղրղզստանի և Ղազախստանի կառավարությունները ստորագրել են երկրների միջև սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզ»: Այդ մասին հայտնում է [url=https://www.azattyq.org/a/28892138.html]«Ազատությունը»[/url] վկայակոչելով Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Չինգիզ Էսենգուլովին:
Երկու հարևանների միջև հարաբերությունները վատացել էին 2017 թվականի սեպտեմբերին, երբ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրեց Ղազախստանին Ղրղզստանի ներքին գործերին, մասնավորապես երկրի նախագահի ընտրություններին խառնվելու մեջ: Ղազախստանը Ղրղզստանի սահմանին անվտանգության խստացված միջոցներ էր ձեռնարկել, ինչի հետևանքով հոկտեմբերի 10-ից սահմանին ամենօրյա բեռների փոխադրումը կրճատվել էր 3 անգամ:
Երկու օր առաջ Ղրղզստանի նոր նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է անցկացրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում երկրների ղեկավարները պայմանավորվել են կարգավորել սահմանին ստեղծված իրավիճակը: Իսկ երեկ Ղրղզստանի կառավարական պատվիրակությունը փոխվարչապետ Տոլկունբեկ Աբդիգուլովի ղեկավարությամբ մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք և բանակցություններ վարել:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Ղրղզստան-Ղազախստան սահմանն աշխատելու է սովորական ռեժիմով դեկտեմբերի 3-ի կեսգիշերից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1136 դիտում
16:22 15-11-2022
Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հյուսիսային Կիպրոսը համատեղ զորավարժություն են անցկացնում
859 դիտում
14:37 04-04-2024
Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Այս բաժնից
646 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ