211652_close_icon
views-count8988 դիտում article-date 21:10 07-12-2017

Քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը ազատ կարձակվի, եթե ներում խնդրի. Ադրբեջանի նախագահի օգնական

«Ադրբեջանում «Հանրապետական ​​այլընտրանք» (ReAl) քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը կարող է ազատ արձակվել է բանտից եթե ներում խնդրի»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը: Հաղորդում է interfax.az-ը: Նախագահի օգնականը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Արևմուտքի և Եվրոպայի որոշակի շրջանակների կողմից Ադրբեջանի վրա ճնշումների առումով: [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/06/1084012/]Հիշեցնենք[/url], որ դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ երկրի իշխանությունների կողմից 2014 թվականի ՄԻԵԴ-ի որոշմամբ քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու պահանջը չկատարելու պատճառով:

Նմանատիպ նյութեր