211652_close_icon
views-count6427 դիտում article-date 10:31 08-12-2017

Ո՞ւմ է պետք վարչապետի «անկումը». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի»-ի իրականացրած հարցումներից պարզվել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալիորեն ընկել է: Երբ Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, հասարակությունը նրան «նոր մարդ» համարեց լճացած պետական համակարգում, «դրայվոտ» ելույթներն ու հրահանգներն էլ ոչ ձևական փոփոխություններ թվացին: Սակայն ժամանակի հետ մարեցին և՛ դրայվը, և՛ հանրային սպասումները: Այսօր վարչապետի վարկանիշը 28 տոկոս անկում է գրանցել: Ի՞նչ է փոխվել, կամ ո՞վ է փոխվել: Փոխվել են և՛ վարչապետը, և՛ իրադրությունը նրա շուրջ: Ընտրությունների ժամանակ նույն Gallup-ը 80 տոկոսից ավելի վարկանիշ էր ներկայացրել վարչապետի համար: Մեկ տարի հետո, փաստորեն, շատ ջրեր են հոսել: Այս ամենում էականը, թերևս, այն է, թե ինչու հենց այս պահին հարցման պատվեր եղավ, ո՞ւմ էր պետք հանրությանը ցույց տալ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն նախկինը չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր