1840 դիտում
12:41 08-12-2017
Ամենօրյա աշխատանքներ են կատարվում Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 275 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 4 փողոց, փողոցի հատված և 1 բակային տարածք: Ընթացքի մեջ են 1 օբյեկտի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Մայրաքաղաքում շարունակվում են տոնական գեղարվեստական լուսավորության նախապատրաստական աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
Նմանատիպ նյութեր
2576 դիտում
22:20 01-03-2017
Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքներ են կատարվում
1170 դիտում
16:29 18-08-2016
Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
1223 դիտում
14:18 28-09-2016
Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Այս բաժնից
718 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
541 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
826 դիտում
21:27 19-10-2024
Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան