5137 դիտում
10:25 09-12-2017
Գազայի հատվածից արձակած հրթիռը պայթել է Իսրայելի տարածքում
Գազայի հատվածից արձակած հրթիռը պայթել է Իսրայելի Սդերոտ քաղաքում: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշպանության բանակի մամլո ծառայության հայտարարությունը:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել տվյալ տարածքում:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/12/08/1084224/]Հիշեցնենք[/url], որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին, մի շարք մուսուլմանական երկրներում բողոքի ցույցեր էին անցկացվել ընդդեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման։
Հորդանանի մայրաքաղաք Ամանում հինգերորդ նամազից հետո երթ էր սկսվել, որին մասնակցել են խորհրդարանի անդամներ, մի շարք քաղաքական կուսակցությունների առաջնորդներ ու հասարակ մարդիկ։
Թուրքիայի Ստամբուլ, Անկարա, Բուրսա, Քոնյա, Էսքիշահր, Մանիս քաղաքներում ևս երթեր են անցկացվել, որոնք ղեկավարել են հասարակական կազմակերպություններ։ Ոստիկանությունը չի միջամտել երթերին։
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
20:30 08-02-2014
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել
1168 դիտում
17:08 19-07-2014
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծման հետևանքով գրանցվել է 1 զոհ
1295 դիտում
21:45 28-07-2014
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ռմբակոծման հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ
Այս բաժնից
547 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1210 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով