211652_close_icon
views-count6596 դիտում article-date 21:37 09-12-2017

ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև hամագործակցության հուշագիր ստորագրվեց

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպվել էր հակակոռուպցիոն միջոցառում, որի շրջանակներում համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբաններին հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի միջև: Կողմերը համաձայնվում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝ *Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ապահովում, *Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, *հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմիների և քաղաքացիական հասարակության կազմակերպություների համագործակցության զարգացում, *քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում, Դատախազության և Կոալիցիայի կողմից հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների ներկայացում, *կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովում, *հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման գործում համագործակցության զարգացում, այդ թվում` միջազգային փորձի համեմատական վերլուծություների իրականացման և այլ փորձագիտական աջակցության տեսքով, *կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության համապատասխան բարեփոխումների առաջարկությունների ներկայացում: Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 95 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր