4192 դիտում
16:29 10-12-2017
Նեթանյահուն մեղադրել է ԵՄ-ին երեսպաշտության և երկակի ստանդարտների մեջ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Եվրամիությանը մեղադրել է երեսպաշտության և Երուսաղեմի հարցում երկակի ստանդարտների մեջ։
Այդ մասին նա հայտնել է այսօր Բրյուսել թռչելուց առաջ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Վերջինիս խոսքով՝ ինքը հարգում է Եվրոպային, սակայն պատրաստ չէ ընդունել նրա երկակի ստանդարտները։
«Ես Եվրոպայից հայտարարություններ եմ լսում, որ քննադատում են նախագահ Թրամփի հայտարարությունը, սակայն չեմ լսել որևէ քննադատություն՝ ուղղված Իսրայելի տարածքը նրանց կողմից հրթիռահարելու մասին։ Ես պատրաստ չեմ ընդունել այդ երկերեսանիությունը»,-նշել է Նեթանյահուն։
Նշենք, որ վաղը Իսրայելի վարչապետը Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հետ հանդիպում է ունենալու։
Նմանատիպ նյութեր
2095 դիտում
11:48 21-08-2021
Դարձյալ՝ երկակի ստանդարտների մասին․ «Առավոտ»
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը