3423 դիտում
10:01 13-12-2017
Դասընթացներ՝ «զիբիլի» թեմայով. «Մաքուր Հայաստան» ծրագրով փողեր են լվանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստան» ծրագիրը սկզբում քմծիծաղով ընդունվեց, երբ պարզ դարձավ, որ գործադիրը նաև աղբահանությամբ է զբաղվելու: Պարզվում է, սակայն, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իշխանությունները պարզապես գումարներ են լվանում, ֆինանսական միջոցներն անտեղի վատնում:
Մասնավորապես կառավարությունը, հանձին Արմավիրի մարզպետարանի, Չեխիայի Հանրապետությունից 4 մլն 300 հազար դրամի աջակցություն է խնդրել, որպեսզի այնտեղ աղբահանության տեսակավորման թեմայով դասընթացներ կազմակերպվեն: Սա ամենևին էլ նախատոնական հումոր չէ, ոչ էլ անեկդոտ:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է հաստատել Չեխիայի դեսպանատան կողմից ֆինասավորված և Արմավիրի մարզպետարանի կողմից կազմակերպված «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների և քարոզչության ծրագրի նախահաշիվը. այդ հարցն ընդգրկված է օրակարգում:
Ի դեպ, որպես պետական քարոզչություն՝ հանրային հեռուստաընկերությունը սոցիալական գովազդ է անում, թե «աղբի տեղը աղբամանն է», բայց Արմավիրում, փաստորեն, աղբամաններ են փնտրում, որ տեսակավորեն աղբը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1794 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
9146 դիտում
22:13 20-04-2016
«Մեր էրեխեքը սաղից լավն են՝ մաքուր չիստակռովնի, պառոդնի մաքուր հայեր են». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»