6979 դիտում
18:20 13-12-2017
Խորհրդարանը հերթական լիագումար նիստ կգումարի
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:
Խոսելով 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերում են երեք ուղղությունների՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծը և դրա կազմում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, օրենքներ, որոնք սահմանված ժամկետներում պետք է համապատասխանեցվեն ԱՀ Սահմանադրությանը և նստաշրջանի օրակարգում ընդգրկված այլ օրենսդրական նախաձեռնություններ: Անդրադարձ է կատարվել պետական բյուջեի ընդունման ժամկետացանկին և ընթացակարգի մանրամասներին:
ԱԺ գլխադասային հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են համապատասխան հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների արդյունքները և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացությունը:
Խորհրդակցության ավարտին Աշոտ Ղուլյանը հայտարարել է դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ հերթական լիագումար նիստ գումարելու մասին:
[b]ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
8511 դիտում
15:14 05-09-2017
Արցախի խորհրդարանը կգումարի հատուկ նիստ՝ նվիրված նախագահի պաշտոնի ստանձնմանը
931 դիտում
20:43 22-05-2023
Արցախի խորհրդարանը ժամը 23:00-ին արտահերթ նիստ կգումարի
2833 դիտում
18:40 29-03-2017
Արցախի խորհրդարանը հրավիրում է լիագումար նիստ
Այս բաժնից
2161 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1363 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
1000 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ