Արցախի խորհրդարանը հրավիրում է լիագումար նիստ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում պատգամավորները մտքեր են փոխանակել 5-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի շուրջ և ստացել համապատասխան պարզաբանումներ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը՝ 11:00-ին: