79321 դիտում
22:59 13-12-2017
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Lexus-ը կողաշրջվել է. վարորդն ու 3 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Անդրանիկ Բաբայանի անվամբ հաշվառված Lexus մակնիշի 08 CG 808 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Վարդան Գրիգորյանը, Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ՝ 54-ամյա Արմեն Հարությունյանը, Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սիմոն Մակարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի «ռագատկայի» կոտրվելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+