5655 դիտում
19:03 14-12-2017
Փաշիկ Ալավերդյան. Հայաստանի ծանրորդները վերջին չորս տարում 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել
Վերջին չորս տարում՝ 2014-թվականից մինչև 2017-ը, Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ մեզի և արյան 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել միջազգային հակադոպինգային կազմակերպություններ կազմակերպած ստուգումներում և ոչ մի անգամ հակադոպինգային կանոնների խախտում չի հայտնաբերվել:
«Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավոր է մեր նկատմամբ կիրառված պատժամիջոցի ժամկետը կրճատվի մինչև վեց ամիս և Հայաստանի հավաքականը, չի բացառվում ևս մեկ-երկու երկիր, կարողանա մասնակցել եկող տարվա գարնանը կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
Մենք 2018 թվականի մեր պլանը կազմել ենք հենց այդ հաշվարկով, որպեսզի պատրաստ լինենք: Պաշտոնապես մեր որակազրկման ժամկետը լրանում է ապրիլի 19-ին և դրանից հետո Հայաստանի ծանրորդները կարող են մասնակցել բոլոր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
Նա խոսեց նաև մեր ծանրորդների հետագա մարզական ճակատագրի, ծանրամարտում կատարված և սպասվող փոփոխությունների մասին.
«Հռիփսիմե Խուրշուդյանը մայիս ամսից կարող է միանալ հավաքականին: Նա հիմա մարզվում է և պատշաճ մարզավիճակ պահպանում: Տիգրան Մարտիրոսյանը չի ցանկանում շարունակել ծանրորդի կարիերան: Նրա տարիքն արդեն այն չէ, երկար ժամանակ չի մարզվել: Հիմա նա մտածում է ընտանիք կազմելու և աշխատանքի մասին:
Ծանրամարտում ամռանն էական փոփոխություններ են ակնկալվում:
Մինչև հուլիս ամիսը տղամարդկանց քաշային կարգերը պակասեցվելու են մեկով: Թե´ տղամարդիկ, թե´ կանայք պայքարելու են 10 քաշային կարգում, որոնցից միայն յոթն է օլիմպիական լինելու: Իսկ թե որո՞նք, դեռ պարզ չէ: Ազգային ֆեդերացիաներին հանձնարարվել է մինչև հունիս ամիսը առաջարկներ ներկայացնել, որոնք քննարկելուց հետո միայն վերջնական որոշում կկայացվի:
Տոկիոյում կրճատվելու է մեկ ազգային ֆեդերացիային մինչև այժմ հասնող օլիմպիական ուղեգրերի առավելագույն քանակը՝ վեցից իջնելով չորսի: Այսուհետև, ծանրորդը օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանիշ ստանալու համար պետք է 18 ամսվա ընթացքում մասնակցի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մեծահասակների 4-ից 6 պաշտոնական մրցաշարի: Հակառակ դեպքում, անկախ աշխարհի առաջնություններում ցույց տված արդյունքներից, նրան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ընձեռվի:
Դա արվում է նրա համար, որպեսզի ծանրորդը աշխարհի ու մայրցամաքային առաջնություններին մասնակցելուց առաջ մի քանի անգամ դոպինգ ստուգում անցնի:
Մենք մեր հավաքները 2018 թվականին կսկսենք ինչպես միշտ՝ հունվարի կեսերից, երբ պետական աջակցությունը կլինի:
Հատուկ ուզում եմ նշել, որ այս տարվա 80 մեդալները նվաճելու գործում, որքան էլ մեծ է եղել պետական ֆինանսավորումը, անգնահատելի դեր է կատարել ՀԱՕԿ-ը Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Նկատի ունեմ հատկապես վնասվածք ստացած մեր ծանրորդների բուժումն ու վերականգնողական գործընթացը, առանց որի 2017 թվականին այսպիսի արդյունքներ չէինք ունենա:
Մենք, ինչպես գիտեք, երկար ժամանակ է, ֆեդերացիայի նախագահ չունենք: Սակայն պարոն Ծառուկյանի շնորհիվ ոչ մի խնդիր չի եղել: Նա իր վրա է վերցրել բոլոր հոգսերը. ֆեդերացիային ֆինանսավորում է, մարզիկներն իրենց թոշակներն ստանում են, տարեվերջին, վստահ եմ, ծանրորդները նաև կպարգևատրվեն: Եվ չեմ կասկածում, որ ոչ միայն ծանրորդները, այլև մյուս մարզաձևերը դա գնահատում են և իրենց երախտագիտությունը հայտնում»:
Նմանատիպ նյութեր
4056 դիտում
17:05 19-12-2017
Փաշիկ Ալավերդյան. Մեր բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն
10019 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
1411 դիտում
14:09 30-11-2015
Փաշիկ Ալավերդյան. Ձեռք բերեցինք օլիմպիական 5 ուղեգիր. խնդիրն ամբողջությամբ կատարված է
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում