211652_close_icon
views-count6890 դիտում article-date 10:31 15-12-2017

Այս տարի Հայաստանում գնացքի տակ ընկնել ու մահացել է 4 մարդ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ողջ տարածքում ընթա­ցիկ տարվա մինչ այս օրը գնացքների տակ ընկնելու հետևանքով մահացել է 14 քաղաքացի: Այս մասին ՀԺ-ին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանը: «Առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 2-ին` Երևանում, հաջորդը` մարտի 11-ին էլեկտրագնացքն էր Արմավիրում մարդ տակը գցել, հետո հուլիսի 30-ին` Փամբակ-Վանաձոր հատվածում էր ողբերգական դեպք գրանցվել»,- ասաց Վարդան Ալոյանը, թվարկելով մահվան ելքով դեպքերը: Դրանից ամիսներ անց`նոյեմբերի 23-ին, Վանաձոր երկաթուղային կայարանի մոտ, 2-3-րդ գծերի հատվածում թիվ 26-28 բեռնատար գնացքի տակ է ընկել 26-ամյա մի երիտասարդ, ում վրայով անցել էր գնացքի ավելի քան 4 վագոն: Երիտասարդը հրաշքով էր ողջ մնացել: Տեղի ունեցածը ցնցել էր ողջ հանրապետությունը: Եվ ահա երեկ, կրկին Վանաձորում` Տավրոս թաղամասում գնացքը անցել էր 50-ամյա տղամարդու վրայով ու հարյուրավոր մասերի բաժանել: Ըստ Ալոյանի՝ ընթացիկ տարում տասնյակ դեպքեր էլ արձանագրվել են, երբ գնացքը բախվել է մեքենա­ներին ու գնացքի գծերի վրա արածող անասուննե­րին՝ սեփականատերերին պատճառելով հսկայա­կան նյութական վնաս: Գնացքները բախվել են 21 մեքենայի, «Մենք էլ չգիտենք ինչպես բացատրենք ժողովրդին, որ զգոն լինեն, հեռու մնան գնացքի գծե­րից: Արարատում գնացքը ոչնչացրեց գծերի վրա արածող 140 ոչխարի... նման դեպքերում համ գնաց­քը վնասվեց, համ էլ էդ մարդն ապրուստի միջոցից գրկվեց»,- ասել է Ալոյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր