30264 դիտում
22:36 15-12-2017
Ավտովթար Լոռու մարզում. ВАЗ 21099 մեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառաարումը և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մ6 միջպետական ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Արմեն Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 GZ 630 համարանիշի ավտոմեքենայով, կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, և մոտ 10 մետր կողաշրջված վիճակում առաջ ընթացել և հայտնվել ճամփեզրին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ՃՈ նույն դասակի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+