1881 դիտում
17:23 16-12-2017
Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողների թվում է
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատոր ImpactAim-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարվել են հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողները:
Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը ճանաչվել է որպես հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողներից մեկը:
Հանրօգուտ ուղղվածություն ունեցող նախագծերի աջակցման մրցույթի առաջին փուլին մասնակցելու նպատակով ստացվել էր 96 հայտ՝ 25 երկրներից, որոնցից ընտրվել էին 7 ընկերություններ, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն:
Հարկ է նշել, որ կենտրոնի կողմից մրցույթին ներկայացված և հաղթողների ցանկում հայտնված «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ արդեն իսկ լուրջ բարեփոխումներ են իրականցվել այս ոլորտում, ինչն էլ գնահատվել է կազմակերպիչների կողմից:
Նմանատիպ նյութեր
2002 դիտում
20:30 08-06-2018
Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները
3190 դիտում
20:50 02-03-2018
Հանձնվել են Երևանի հիմնադրման 2800-ամյակի վիզուալ կոնցեպտի մրցույթի հաղթողների մրցանակները
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին