29226 դիտում
15:42 18-12-2017
Գլխավոր դատախազի ցուցումով հետաքննություն է սկսվել ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու գրասենյակի պետի նկատմամբ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունից գրություն է ուղարկվել Ոստիկանության Մարտունու բաժին, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստվի Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակչուհի՝ 25-ամյա Արմենուհի Զաքարյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և տեղեկացրել, որ ինքը 3 ամիս աշխատել է իրենց գյուղի բնակիչ՝ 53-ամյա Նորիկ Քոչարյանին պատկանող «Սմայլ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում և Ն. Քոչարյանը չի վարձատրել իր կատարած աշխատանքի դիմաց, ու երբ ինքը պահանջել է գումարը, տնօրենը վիրավորել ու սպառնացել է։
Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Քոչարյանն աշխատում է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու գրասենյակի պետ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Նմանատիպ նյութեր
2454 դիտում
19:35 03-06-2014
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
2999 դիտում
15:19 03-06-2014
Մարտին Սարգսյանը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
2430 դիտում
10:28 20-06-2014
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի վերջին օգուտները․ Իրատես de facto