211652_close_icon
views-count3724 դիտում article-date 21:59 18-12-2017

Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետի հետ

Դեկտեմբերի 15-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը հանդիպեց Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Բադեյանը շնորհակալություն հայտնեց նահանգապետ Սաբեթ Ալ Մուհաննային դեսպանության հետ անցած տարիների սերտ համագործակցության և բազում հարցերում ցուցաբերած աջակցության համար: Կողմերը երկուստեք գոհունակությամբ ընդգծեցին հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցությանը, կողմերը կարևորեցին զարգացմանն ուղղված քայլերի շարունակականությունը: Այս համատեքստում նախնական համաձայնություն ձեռք բերվեց մոտ ապագայում Երևանի քաղաքապետի և Էլ-Քուվեյթի նահանգապետի փոխայցելությունների կազմակերպման շուրջ։ Իր հերթին նահանգապետ Ալ Մուհաննան վերահաստատեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ իր հանձնառությունը` վստահեցնելով, որ ամեն կերպ պատրաստ է նպաստել դրանք կյանքի կոչելուն և հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր