5004 դիտում
09:20 19-12-2017
Երբ կտրվի ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը լուրջ հանգրվան է: Ավելի լուրջ է այն ընթացակարգը, այն խողովակները, որոնցով անցկացնելուց հետո միայն Եվրոպական հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացնում: Սակայն առաջին տեղում և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության քաղաքական կամքն է:
Արդյո՞ք Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման ուղին, արդյո՞ք ապահովելու է իր ժողովրդին այնպիսի կյանքով, որը մարդիկ չեն լքի վիզային ռեժիմի ազատականացման դեպքում, ինչպես եղավ Վրաստանի դեպքում, ինչը նշանակում է, որ իշխանությունները ժողովրդի համար չեն ստեղծել բավարար պայմաններ, այնպիսի կյանք, որը նրանք չեն լքի: Այսինքն` վիզային ռեժիմի ազատականացումը ոչ միայն մեծ հնարավորություն է, այլև մեծ մարտահրավեր, որին երկիրը պետք է պատրաստ լինի քաղաքականապես և տնտեսապես»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային երկխոսության հնարավոր մեկնարկին:
Նրա կարծիքով՝ Հայաստանի դեպքում երկխոսությունն ավելի արդյունավետ կընթանա, քանի որ ԵՄ-ն ունի Վրաստանի փորձը, դա ԱլԳ երկրներից ամենածանր ազատ վիզային ռեժիմ ստացած երկիրն է: «ԵՄ-ն կօգտագործի իր փորձը, ինչը կօգնի հասկանալ Հայաստանից սպասվող վտանգները ԵՄ-ի համար»,- ասել է Չարնեցկին: Նրա կարծիքով՝ մյուս տարի երկխոսությունը կարող է սկսվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1451 դիտում
16:36 15-10-2014
Առանց «Պատի», Ուկրաինան չի ստանա ո՛չ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացում, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին անդամակցում. Յացենյուկ
2287 դիտում
20:47 31-05-2016
Կառավարությունը նախատեսում է Իրանի հետ անցնել առանց վիզային ռեժիմի
5251 դիտում
13:52 02-06-2016
Կառավարությունը հավանություն է տալիս Իրանի ու ՀՀ-ի միջև առանց վիզային ռեժիմի մասին Համաձայնագրին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը