211652_close_icon
views-count2981 դիտում article-date 09:08 02-09-2017

Արգենտինայում ցուցարարի անհետացման պատճառով բողոքի ցույցեր ու բախումներ են տեղի ունեցել. կան տուժածներ

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ոստիկանության ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետանքով 17 մարդ տուժել, այդ թվում՝ ոստիկանններ ու լրագրողներ, հաղորդել է Todo Noticias հեռուստաալիքը։ Ոստիկանությունը ձերբակալել է 23 հոգու։ Նշվում է, որ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ օգոստոսի սկզբին անհետացել է հայտնի ցուցարար Սանտյագո Մալդոնադոն։ Վերջինս երկրի նախկին նախագահ Քրիստինա Քիշների դեմ սկսված հետաքննության ակտիվ կողմնակից էր։

Նմանատիպ նյութեր