211652_close_icon
views-count32470 դիտում article-date 10:17 19-12-2017

Ադրբեջանում անհանգիստ են, որ Ծառուկյանը արաբ շեյխերի է հյուրընկալել․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել լուրը, թե այս օրերին Հայաստանում են արաբ շեյխեր՝ իրենց որդիների հետ։ Նրանց թվում է Աբու Դաբիի արքայազնը՝ ԱՄԷ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ շեյխ Զայդ ալ Նահայտնի ավագ որդին։ Նշվում է, որ Շեյխերին հյուրընկալել է Գագիկ Ծառուկյանը և այցը ընկերական բնույթ է կրում՝ շեյխերը, կարծես թե, Հայաստանում են երկրին ծանոթանալու նպատակով։ Միաժամանակ անհանգիստ ակնարկ կա այն մասին, որ այցի նպատակներից մեկն էլ կարող է լինել Հայաստանում տնտեսական ներդրումները։ Վերջում էլ հավելում կա, թե այդ մասին առայժմ հրապարակային ոչինչ չի հայտարարվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր