211652_close_icon
views-count5381 դիտում article-date 18:44 19-12-2017

Ռուսաստանում նախկին քաղաքապետը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ձերբակալվել է նախկին քաղաքապետ Օլեգ Սորոկինը, որն այժմ զբաղեցնում է մարզային խորհրդարանի փոխխոսնակի խաշտոնը: Նրան հատկապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42410094]BBC[/url]-ն: Հետաքննության վարկածով՝ Սորոկինը, քաղաքապետ աշխատելու ժամանակ, «կաշառք է վերցրել առարկայական ապօրինի ծառայություն մատուցելու տեսքով, առանձնակի խոշոր չափով»: Հետաքննության տվյալներով՝ 2012թ. Նիժնի Նովգորոդի շրջանի Պետական գույքի նախարարությունը աճուրդի դրել շրջանում 14 հողատարածքների վարձակալության պայմանագրերի կնքման իրավունքը: Աճուրդի արդյունքները բողոքարկել է մասնակից ընկերություններից մեկը: Եվ այդ ժամանակ Սորոկինը իր մերձավորի միջոցով այդ ընկերությանն է առաջարկել 1 մլն դոլար՝ բողոքը հետ վերցնելու պայմանով: Հետաքննությունը դա գնահատել է որպես կաշառակերություն:

Նմանատիպ նյութեր