7962 դիտում
09:02 20-12-2017
Քննչական կոմիտեն 3 ավտոմեքենա գնելու համար պետբյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը երեք հատ ավտոմեքենա է գնել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն մարդատար 3՝ «Պատրիոտ», «Ուազ» մակնիշի մեքենաների համար պետական բյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր մեքենայի համար քննչական կոմիտեն վճարել է 8 մլն 400 ազար դրամ: Ավտոմեքենա գնելու համար կառավարությունը քննչական կոմիտեին գումար տրամադրել է դեռևս հոկտեմբեր ամսին: Այս գնումը կոմիտեն պատճառաբանել է, որ ունեցած 78 հատ տրանսպորտային միջոցները չեն բավարարում բնականոն աշխատանքն ապահովելու համար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գերատեսչությունը պահանջել է, որպեսզի մեքենաները լինեն ՌԴ 2017 թվականի արտադրության, գույնը՝ սև»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2129 դիտում
10:04 11-02-2016
ՀՀ քննչական կոմիտեն կոմունալ վարձերի համար պետբյուջեից ծախսել է 160 մլն դրամ. «Ժողովուրդ»
1855 դիտում
10:17 10-04-2015
Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեն 108 հազար դրամ է ծախսել՝ երեք հատ բույս գնելու համար. ՉԻ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը