211652_close_icon
views-count2204 դիտում article-date 10:34 22-03-2019

Պետգույքի գույքագրման և գնահատման գործակալությունը պետբյուջեից 98 հազար դրամ է ծախսել մարտի 8-ի ֆուրշետի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»թերթը գրում է. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը մարտի 8-ի առթիվ փոքրիկ խնջույք է կազմակեր­պել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշ­տոնական փաստաթղթերից տեղեկա­ցավ, որ այս գերատեսչությունը 40 ան­ձի համար մարտի 8-ի առթիվ ֆուրշետ է կազմակերպել: Սեղանին եղել են կարկանդակներ՝ կարտոֆիլով, մսով և պանրով, միրգ՝ խնձոր, բանան, նարինջ, խմորեղեն՝ առնվազն 2 տեսակի, կոնֆետներ՝ 2 տեսակի, շամպայն, անձեռոցիկներ տուփով, բնական ծաղիկներով ձևավորում: Նկատենք, որ ՊՈԱԿ-ն այս ծախսերը հոգացել է պետական բյուջեի հաշվին՝ ծախսելով 98 հազար դրամ: Բայց ուշ­ագրավն այն է, որ մարտիության ֆուրշետի համար նախատեսված պայմա­նագիրը կնքվել է մարտի 15-ին «Դիանտուր» ընկերության հետ: Մյուս կողմից՝ պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ միջոցառ­ման կազմակերպումը նախատեսված է իրականացնել մարտի 7-ից մինչև մարտի 12-ը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՊՈԱԿ-ի հետ՝ ճշտելու՝ երբ են տոնել մարտի 8-ը, սակայն մեր զանգերն անպատաս­խան մնացին: Ի դեպ, նկատենք, որ առաջիկայում այս ՊՈԱԿ-ը միանալու է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր