211652_close_icon
views-count6675 դիտում article-date 15:30 20-12-2017

Ճապոնացի սեյսմոլոգները Կուրիլներում ուժգին երկրաշարժ են կանխատեսում

Ճապոնացի սեյսմոլոգները հայտարարել են, որ Կուրիլյան կղզիներում և Ճապոնիայում առաջիկա 30 տարիներին կարող է տեղի ունենալ հզոր երկրաշարժ, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջիններս, սակայն, հստակ ժամկետ չեն կարողանում նշել։ Նրանց խոսքով՝ ամենայն հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ Հոկայդո կղզու հյուսիսային հատվածում, Իտուրուպ և Շիկոտան կղզիներում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կարող է գերազանցել 8.8 մագնիտուդը։ Սեյսմոլոգների եզրակացությունը հիմնված է հետևյալի վրա. նշված շրջանում միջին հաշվով յուրաքանչյուր 350 տարին մեկ անգամ գրանցվում է ավերիչ երկրաշարժ, իսկ վերջին երկրաշարժից անցել է արդեն 400 տարի։ Ճապոնացիների եզրակացության հետ համաձայն են նաև ռուս սեյսմոլոգները։

Նմանատիպ նյութեր