211652_close_icon
views-count71583 դիտում article-date 10:08 20-12-2017

Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա. «Երևան սիթիում» անչափահասներ են աշխատում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նրանք ասում են. «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, եղածը մեկ ամիս ա»: Այս սուպերմարկետի մենեջերն էլ վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով. «Աշխատանքի տևողությունն էլ օրական 6-7 ժամ է, բայց հիմնականում 15 տարին լրացածներին ենք ընդունում»: Մեր օրենսդրությամբ՝ 14-ից մինչև 16 տարեկաններին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչև 24 ժամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր