211652_close_icon
views-count2804 դիտում article-date 10:41 20-12-2017

2016թ. մեկ շնչի ամսական ծախսերի 42.1 տոկոսը տրամադրվել է սննդին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանի բնակչության ամսական ծախսերի մեջ սննդի, առողջապահության, կրթու­թյան համար հատկացվող գումարները տարեցտարի ավելի են նվազել, փոխարենը մարդիկ ավելի ու ավելի շատ են վճարում բնակկոմունալ ծառայությունների համար: Այլ կերպ ասած՝ մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաև վարկային պարտավորությունները մարել, և միայն դրանից հետո մտածում են ապրուստի մասին: «Ժողովուրդ» օրաթերթն ազգային վիճակագրական ծառայության տվյալներից պարզեց, որ 2004թ. մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի մեջ սննդի համար վճա­րը կազմել է 56.1 տոկոս, իսկ 2016թ.՝ 42.1 տոկոս: Ընդ որում, գնալով ավելացել է թերսնվող բնակիչների թի­վը, և 2016թ. թերսնված է համարվել յուրաքանչյուր 3 բնակչից երկուսը: Փոխարենն աճել է բնակկոմունալ ծառայությունների համար վճարի չափը. 2004թ. բնակկոմունալ վճարումները կազմել էին ամսական ծախսե­րի 6 տոկոսը, իսկ արդեն 2016թ.՝ 14 տոկոսը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր