211652_close_icon
views-count36436 դիտում article-date 13:22 20-12-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. երեխաների կողմից թռչնի որսն ավարտվել է 16-ամյա երեխայի՝ հիվանդանոց տեղափոխվելով, հայտնաբերվել է որսորդական հրացան

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններոմ «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից Ոստիկանության Ճամբարակի բաժին հայտնել են, որ «ծոծրակի բազմակի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով։ Մինչ բժիշկները երեխայի առողջական խնդիրներով կզբաղվեին, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ծափաթաղ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ստեփան Բոյախչյանն է։ Պարզվել է նաև, որ ժամը 16։30-ի սահմաններում նույն գյուղում 13-ամյա Վահե Հակոբյանը և 17-ամյա Մերուժան Կարապետյանը գյուղի վերջնամասում թռչնի որս կատարելու ժամանակ Մ. Կարապետյանը կրակել է թռչնի վրա, և փամփուշտի կոտորակները դիպել են այնտեղ գտնվող Ս. Բոբյախչյանի ծոծրակին։ Ոստիկանները գիշերը ժամը 23։00-ի սահմաններում Շողակաթ համայնքի Ծափաթաղ բնակավայրում հայտնաբերել են Մ. Կարապետյանին, իսկ արդեն ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ Ծափաթաղ բնակավայրի վերջնամասում գտնվող «Մեխտու» կոչվող սարալանջին գտնվող Մ. Կարապետյանի մատնանշած հատվածում հայտնաբերել և առգրավել են հանցագործության գործիք հանդիսացող «Իժ» տիպի մեկփողանի որսորդական հրացանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Մ. Կարապետյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է գյուղի 11-րդ դասարանում, իսկ Վ. Հակոբյանը՝ 8-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր