211652_close_icon
views-count83517 դիտում article-date 15:04 20-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա ճիվաղը 41-ամյա կնոջը տեղափոխել է Կորեայի ձոր, հափշտակել ոսկյա մատանին և 1 միլիոնից ավելի դրամ, այնուհետև բռնաբարել ու դիմել փախուստի

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում և բռնաբարություն կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 07։10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ 41-ամյա Սուսաննա Խ.-ն։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին վերջինս հայտնել է, որ գիշերը, ժամը 00։10-ի սահմաններում ավտոմեքենայի սրահում իրեն անծանոթ վարորդը բռնություն գործադրելով՝ հափշտակել է իր պայուսակը, այնուհետև իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել։ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Սուսաննա Խ.-ն Լենինգրադյան փողոցից է նստել ավտոմեքենա, հավանաբար, տաքսի, և ցանկացել է ուղևորվել դեպի Տիգրան Մեծի պողոտա։ Սակայն վարորդը ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է դեպի Կորեայի ձոր, որտեղ էլ ճիվաղը նրանից հափշտակել է մոտ 120 հազար դրամ արժողության ոսկյա մատանին և նրա մոտ եղած 1 մլն 200 հազար դրամ գումարը, բռնաբարել և դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, ով Քանաքեռի բնակիչ՝ 34-ամյա Փայլակ Հ.-ն է և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ճիվաղին, նրա ավտոմեքենան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Փայլակ Հ.-ն նախկինում եղել է դատապարտված։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր