211652_close_icon
views-count4544 դիտում article-date 11:02 21-12-2017

Համերաշխության միջազգային օրվան ընդառաջ Ալավերդու 3 մանկապարտեզների սաներն այցելեցին Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Համերաշխության միջազգային օրվան ընդառաջ Ալավերդի քաղաքի 3 մանկապարտեզների ավագ խմբերի սաները միավորվեցին և այցելեցին Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց: Քանի որ համերաշխությունն աշխարհում մեծամասնորեն քարոզվում է արվեստի ստեղծագործությունների միջոցով, թիվ 1, 2 և 3 մանկապարտեզների նախաձեռնության նպատակը մշակույթի օջախ այցելությունն էր և ծանոթանալը գեղարվեստի նմուշներին: Փոքրիկները ծանոթացան գեղարվետի դպրոցի աշխատանքներին և դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանի հետ, ում երեխաները խնդրեցին նկարել խաղաղության աղավնի և Ձմեռ պապ ու Ձյունանուշ, ինչը նա մեծ սիրով կատարեց: Երեխաներն էլ իրենց հերթին հանդես եկան ասմունքով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր