4277 դիտում
18:44 21-12-2017
ՀՀ-ՌԴ կառավարությունները քննարկել են հայկական ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը. «Ազատություն»
Հայաստանի կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր [url=https://www.azatutyun.am/a/28930806.html]«Ազատության»[/url] հետ զրույցում հաստատեց՝ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները քննարկել են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը։
«Եղել է նախնական քննարկում, որից հետո որևէ առարկայական քայլ չի արվել», - ասաց Ավետիսյանը։
Այս տարվա հոկտեմբերին Հայաստան այցելած Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ արդեն մեկ տարի է քննարկումներ են անցկացնում հայկական կողմի հետ, նա նաև հավելել էր, որ նոր ավիաընկերությունը շահագործվելու է բացառապես ռուսական արտադրության, մասնավորապես` Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով։
Հայաստանի քաղավիացիայի վարչության պետն այսօր հաստատեց՝ ռուսական ինքնաթիռների հարցն է քննարկվել, բայց ամեն ինչ նախնական է։ «Որևէ քայլ դեռ արված չէ, մենք աշխատանքային շատ նախնական քննարկումների փուլ ենք մի թեթև ունեցել և վերջ»,- ասաց Ավետիսյանը։
Հիշեցնենք, Sukhoi Superjet-ի արտադրած առաջին օդանավը Հայաստանն էր գնել։ Հայաստանի երբեմնի ազգային փոխադրող «Արմավիան» սկսեց այն շահագործել 2011 թվականին: 2011-ից մինչև հիմա լրատվամիջոցները, այդ թվում նաև` ռուսական, հաղորդում են Superjet-երի տեխնիկական խնդիրների մասին: 2014-ին «Արմավիան» սնանկ ճանաչվեց, սակայն մինչ այդ արդեն հրաժարվել էր այդ օդանավերից:
Նմանատիպ նյութեր
4141 դիտում
17:09 26-12-2017
Ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագիրը Ռուսաստանի պարտադրանքով չի արվում
1205 դիտում
11:26 19-03-2019
Կառավարությունները ժամանակավոր են, իսկ լրատվամիջոցները՝ հավերժ․ «Առավոտ»
Այս բաժնից
823 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
901 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1285 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ