4144 դիտում
17:09 26-12-2017
Ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագիրը Ռուսաստանի պարտադրանքով չի արվում
«Մենք մշտապես պատրաստ ենք եղել ու կլինենք ցանկացած նման առաջարկ քննարկելու»,- այսօր ասուլիսում ասաց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, անդրադառնալով տարածվող լուրերին, թե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ նոր ազգային ավիափոխադրող են ստեղծելու:
Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների և ՌԴ Արդյունաբերության նախարարները հանդիպման ընթացքում ռուսական կողմի առաջարկով քննարկել են նաև ազգային ավիափոխադրող ստեղծելու հնարավորությունը:
«Սա առաջարկություն է գործընկեր երկրից, որը կարող է հնչել ցանկացած այլ երկրի կամ ցանկացած այլ ներդրողի շուրթերից: Այդ հարցը շատ շահարկվեց վերջերս: Սա մեր տնտեսության մեջ ներդրում անելու առաջարկություն է, մասնավորապես ավիացիոն ոլորտում, որին մենք դրական ենք արձագանքում»,- ասաց Ավետիսյանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/07/1058163/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն ամիսներ առաջ հայտարարել էր, թե քննարկումներ են անցկացնում հայկական կողմի հետ ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցի շուրջ: Ըստ նրա՝ նոր ավիաընկերությունը շահագործվելու է ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 ինքնաթիռներով:
Սերգեյ Ավետիսյանը հերքում է տարածված ենթադրությունները, թե ՌԴ-ն է ՀՀ-ին պարտադրել այս ինքնաթիռներով ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագիրը, նշելով, որ այս պահին այլ տեղեկությունների չի տիրապետում:
Նմանատիպ նյութեր
4277 դիտում
18:44 21-12-2017
ՀՀ-ՌԴ կառավարությունները քննարկել են հայկական ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը. «Ազատություն»
9244 դիտում
10:24 07-06-2018
Վերջին շրջանում եկեղեցու գլուխն ընտրվել է ԿԳԲ-ի պարտադրանքով․ Տեր Կորյուն․ «Առավոտ»
Այս բաժնից
946 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1069 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»