17970 դիտում
08:59 23-12-2017
Հաշմանդամություն ունեցողներին կանչում են «վերաքննության» և մեծ մասին զրկում կարգից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հաշմանդամության կարգի տրամադրման վերաբերյալ դժգոհություններով բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից: Բանն այն է, որ նրանք այս տարվա մեջ արդեն դիմել են բժշկասոցիալական փորձաքննության, ստացել հաշմանդամության կարգ, բայց մինչև տարեվերջ նրանց բոլորին կրկին կանչում են, այսպես ասած, վերաքննության և մեծ մասին զրկում կարգից անհիմն պատճառներով: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիներից մեկը, ով սուր ինֆարկտ է տարել, ունի սրտանոթային, երիկամների և ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ. հինգ տարի է, ինչ հաշմանդամության կարգ ունի: Բժշկասոցիալական փորձաքննության ներկայացել է սեպտեմբերին, ստացել է հաշմանդամության երրորդ կարգ: Սակայն օրեր առաջ կրկին կանչվել է բժշկասոցիալական փորձաքննության և զրկվել է կարգից՝ պատճառաբանությամբ, թե դեղեր խմեք, լավ կլինի:
Նրա նման նաև հարյուրավոր քաղաքացիներ կան: «Ասացին` Ձեր չափանիշները չեն բավարարում` կարգ ստանալու համար: Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց` ես չեմ ասում` Դուք առողջ եք, հիվանդ եք, բայց հաշմանդամության երրորդ կարգի համար չափանիշները չեն բավարարում: Ես էլ ասացի` եթե գտնում եք, որ հաշմանդամին կարգից, գումարից զրկելով` պետբյուջեն կլցնեք, զրկեք, ինձ հաճելի չէ հաշմանդամ լինել, բայց անարդարությունն ավելի տհաճ է»,- հուսահատված նկատեց քաղաքացին:
Ստացվում է` ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի տիրապետության տակ գտնվող ԲՍՓ մասնագետների որակմամբ` տվյալ քաղաքացու սրտանոթային, երիկամների կամ ողնաշարի հետ կապված խնդիրները հինգ տարիների ընթացքում լուծվել են: Ինչու չէ` կարելի է նաև կարգից զրկել: Ահա սոցապնախարար Արտեմ Ասատրյանի «բարեփոխումները»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
17:23 22-11-2018
ԱՀԿ քարտուղարությունում մեկնարկել է Հայաստանի առևտրային քաղաքականության երկրորդ վերաքննության լիագումար նիստը
1834 դիտում
11:06 20-03-2015
Էդվարդ Նալբանդյանը շարունակում է օգտվել բացառապես բիզնես կարգից. Ժողովուրդ
Այս բաժնից
1027 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1297 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2584 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ