211652_close_icon
views-count10300 դիտում article-date 09:34 23-12-2017

ՀՀ վարչապետի թեկնածությունը պետք է համաձայնեցնի՞ Ռուսաստանի հետ. մեսիջներ Մոսկվայից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսական մամուլը վերջին օրերին անընդհատ օրակարգի մեջ է պահում Հայաստանի վարչապետի թեման։ Մամուլում հայտնված հոդվածները մեկ վերաբերում են Պետդումայի պատգամավորի՝ թվում է թե նորություն չպարունակող հայտարարությանն առ այն, թե 2018 թ. Հայաստանի վարչապետը կլինի գործող նախագահը։ Մյուս կողմից էլ լրատվական հոսքում հայտնվում է մի հոդված Ռուսաստանի արտգործնախարարության աշխատակցի՝ ինկոգնիտո արված հայտարարության մասին, թե Հայաստանի նոր վարչապետի թեկնածության ընտրությունը չի կարող կատարվել առանց Մոսկվայի հետ նախապես համաձայնեցնելու։ Այստեղ նաև այդ աշխատակիցը հիշեցնում է, որ 2014 թ. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե չի ցանկանում դառնալ վարչապետ։ Սակայն հիմա Սերժ Սարգսյանը այս հարցի շուրջ խուսափողական պատասխաններ է տալիս։ Չնայած որ նախկինում՝ 2014 թ. վերջինս պաշտոնապես հայտարարել էր, թե այլևս երբեք չի առաջադրվի որպես նախագահ, միաժամանակ չի հավակնելու վարչապետի պաշտոնի՝ նշելով իր այն համոզվածության մասին, թե նույն անձը իր կյանքում երկու անգամից ավել չպետք է Հայաստանի իշխանության ղեկին կանգնած լինի։ Մի կողմից անհայտ աշխատակիցը շեշտում է, որ առանց Մոսկվայի համաձայնության վարչապետի հարց չի լուծվի, մյուս կողմից հիշեցնում, որ Սերժ Սարգսյանը ժամանակին մի բան ասել է, իսկ հիմա կարծես թե փորձում հերքել դա։ Արդյո՞ք սա կարող է նշանակել, որ Մոսկվային գուցեև «հաճելի» չի լինի ներկայիս նախագահի թեկնածությունը։ Ցույց կտա ժամանակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր