7591 դիտում
19:48 23-12-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիր:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պատվիրակության անդամները շրջել են համալիրով, այցելել տարածքում գտնվող առաջնորդարանի շենք, Սուրբ Պայծառակերպություն մայր տաճար և թանգարան, որն ի դեպ արդեն մեկ ամիս է այցելուներին է ներկայանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցադրությունով:
Ներկայացնելով Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի գործունեությունը՝ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը նշել է, որ 2011թ-ին բացված համալիրը կարևոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոն:
Առանձնակի կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ ռուսաստանաբնակ հայության համախմբման գործում ցուցաբերվող հետևողական ուշադրության համար:
Այցի ավարտին Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվիրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ստեղծման 300-ամյակին նվիրված հուշամեդալ:
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
10:48 15-07-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Հայ Առաքելական մայր եկեղեցի
1459 դիտում
22:51 21-07-2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր
3236 դիտում
21:20 08-09-2017
Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը