Մոսկվայում ձյան առատ տեղումներ են սպասվում, չեղարկվել են տասնյակ չվերթներ
Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ձյան առատ տեղումներ են սպասվում, ճանապարհներին՝ մերկասառույց:: Այս մասին հայտնում է Москва 24-ը:
Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները արտակարգ ռեժիմով կաշխատեն: Ավելի քան 9 հազար ձնեմաքրման մեքենաներ պատրաստ են ձնից մաքրելու մայթերն ու փողոցները:
«Яндекс.Расписание»-ի տվյալներով՝ Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է չեղարկվել կամ իրականացվել ուշացումով:
Մոսկվայի ժամանակով 13:00-ի դրությամբ՝ ամենամեծ թվով չվերթները հետաձգվել են «Շերեմետևո» օդանավակայանում՝ 27, «Վնուկովո»-ում՝ 4, «Դոմոդեդովո» օդանավակայանում 14 չվերթ հետաձգվել է, 6-ը չեղարկվել: