211652_close_icon
views-count12774 դիտում article-date 17:50 24-12-2017

«Ինտերը» ցանկանում է վարձակալել Մխիթարյանին

Իտալական «Ինտերը» նախկինի պես շահագրգռված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մեջ, որը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղային պրակտիկայի պակաս ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի պատճառով: Միլանցիները մտադիր են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել 28-ամյա հայ ֆուտբոլիստին: Նախկինում նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար պահանջում է 40 մլն եվրո: Սակայն ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով «Ինտերը» Մխիթարյանին կարող է գնել միայն մրցաշրջանի ավարտից հետո, երբ վաճառի իր ֆուտբոլիստներից մեկին:

Նմանատիպ նյութեր