211652_close_icon
views-count12921 դիտում article-date 21:51 10-01-2018

«Ինտերը» Մխիթարյանին այլընտրանք է դիտարկում «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Միլանի «Ինտերը» շարունակում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններ վարել՝ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Եթե հայ ֆուտբոլիստի տրանսֆերը խափանվի, իտալացիները փորձելու են ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային: Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներին ակումբը չի կարող գնել, քանի որ երկուսն էլ Եվրամիության անդամ երկրից չեն, իսկ «Ինտերում» ընդամենը մեկ տեղ է մնացել ոչ եվրոպական պետության խաղացողի համար: Իտալական La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ բաց թողնել Մխիթարյանին: Ինչ վերաբերում է Ալկանտարային, ապա ծանր վնասվածքից հետո վերջերս շարք վերադարձած բրազիլացին դժգոհ է կատալոնական ակումբում իր վիճակից և պատրաստ է փոխել ակումբը:

Նմանատիպ նյութեր