10511 դիտում
08:35 26-12-2017
«Շանտղությունը» շարունակվում է և ավելի սոսկալի բնույթ կրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբնական շրջանում ջանում էր հնարավորինս ինքնատիպ երևալ և խոսելով առկա խնդիրների մասին` իրավիճակը նկարագրելու համար դիմում էր ժողովրդական բանահյուսությանը:
Այդ շարքից էր սննդամթերքի անվտանգության մասին նրա հայտարարությունը, որը բավական լայն արձագանք ստացավ: «Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր Կարապետյանը:
Եվ ահա ժամանակը ցույց տվեց, որ այս հայտարարությունները ևս շոուի ժանրից էին: Ավելի քան մեկ տարի անց «շանտղությունը» ոչ միայն շարունակվում է, այլև ավելի ու ավելի սոսկալի բնույթ կրում: Օրեր առաջ բացահայտվեց, որ հայկական շուկայում տավարի մսի անվան տակ վաճառվում էր ձիու և ավանակի միս: Հիմա էլ «շանտղություն» է թռչնամսի շուկայում. այստեղ էլ բացահայտվել է հակաբիոտիկների, սալմոնելա խմբի մանրէների անթույլատրելի քանակ:
Թե ի՞նչ վիճակ է դեռևս չհետազոտված ապրանքատեսակների առումով, մնում է միայն ենթադրել. դեռևս լուրջ փորձաքննություն չի իրականացվել մսամթերքի, ձկնամթերքի, երշիկեղենի շուկայում: Մինչ այդ, փաստենք, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն անորակ, անգամ՝ վտանգավոր սննդամթերքից` անկախ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի` իրականությունից կտրված հայտարարություններից ու ներկայացրած վիճակագրությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
784 դիտում
19:10 21-12-2023
Մամուլի դեմ կազմակերպված հարձակումները վերջին տարիներին ավելի ու ավելի այլանդակ բնույթ են կրում. ՀԺՄ
2351 դիտում
09:50 09-07-2019
Վարչապետի պաշտոնական այցերն ավելի շատ տուրիստական բնույթ են կրում․ «Փաստ»
3140 դիտում
15:44 24-07-2014
Ծերացման արագությունը էթնիկ բնույթ է կրում. գիտնականներ
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1084 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»