211652_close_icon
views-count7785 դիտում article-date 09:51 26-12-2017

Արցախի հարցը լուծելու համար լուրջ հեղինակություն ունեցող հարթակներ են պետք. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Սա շատ հին հակամարտություն է, միջնորդները, այսինքն` դիվանագետները, փոխվում են, նոր դիվանագետներին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում այս կոնֆլիկտին ծանոթանալու, դրա տրամաբանությունը հասկանալու համար, բավականին մեծ ժամանակ է ծախսվում, գալիս է նոր դիվանագետը, նրանք այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք այս հակամարտության ձևավորման ժամանակ նույնիսկ դիվանագետի կոչում չեն ունեցել: Ես սա այս դժվար հակամարտության չկարգավորման հիմնական խնդիրներից մեկն եմ համարում: Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին՝ ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ՝ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձևավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն և հեղինակություն կունենա»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացին: Ըստ նրա, որքան բարձր է մակարդակը, և լայն՝ կարգավորման հարթակը, այնքան ավելի մեծ են հնարավորությունները՝ արդյունքի հասնելու հարցում: «Ես կցանկանայի, որպեսզի կարգավորմանը մասնակցեին ԵՄ-ն, որն արդեն գործում է, որպես քաղաքական ուժ, և ԵՏՄ-ն»,- ասել է Ռարը: Նրա կարծիքով, այս ուժերի միջամտությամբ հնարավոր կլինի կայուն պահել տարածաշրջանային խաղաղությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր