882 դիտում
12:00 10-04-2020
ԿԳՄՍ նախարարությունն առցանց հարթակներ է ստեղծել սփյուռքահայերի համար
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» [url=https://www.youtube.com/playlist?list=PLMlxJnJaBni23U_IJ0O9I1QogqsP8XIJk&fbclid=IwAR3dmO3HUISaodDmDcXGE079_DGy15L_hrWffqpOpiXhRBZcpj0HFhq4p3w]առարկաներից[/url]։
Բացի այդ, ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր [url=https://heravar.armedu.am/]էջում [/url]ևս առկա են առցանց ռեսուրսներ և գործիքներ, մասնավորապես, Tumanyan.Online առցանց [url=http://https//armenian-language.org/]դպրոցը[/url], որի միջոցով մեր սփյուռքահայ հայրենակիցների երեխաները կարող են սովորել հայոց լեզու, այդ թվում՝ օտար լեզվով։
Վերոնշյալ էջում տեղադրված է նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) գործարկած առցանց կրթության հարթակը, որտեղ տեղադրված է հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները և վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: Կրթական հարթակը նաև լավ հնարավորություն է ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների և առցանց հաղորդակցության համար: Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կազմակերպվում են նաև վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:
Բազմաթիվ հայագիտական նյութեր հասանելի են նաև Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարանում»։
Նմանատիպ նյութեր
7785 դիտում
09:51 26-12-2017
Արցախի հարցը լուծելու համար լուրջ հեղինակություն ունեցող հարթակներ են պետք. «168 ժամ»
Այս բաժնից
772 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
700 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
907 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել