34529 դիտում
10:48 26-12-2017
«Քյարթուիզմի» անզուսպ քարոզչության պարագայում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Պետք է խոստովանեմ, որ ինձ չզվարճացրեց գեներալ Սեյրան Սարոյանի բարոյախրատական դասախոսությունը: Ես չեմ հասկանում, թե ինչու են «գեղջկական փիլիսոփայի» տգետ դատողություններն այդքան զվարճալի: Ո՞րն է «քյարթու», քարանձավային մտածելակերպի հումորը: Ինչո՞ւ պետք է սահմանափակ մտահորիզոնն ինքնին ծիծաղելի լինի: Գեներալն իր ճառերն, ըստ ամենայնի, լուրջ էր արտասանում, ծաղրածուի դերին չէր հավակնում, բայց դա մատուցվում էր որպես հումոր, որը ես, ճիշտն ասած, չեմ հասկանում: Բայց հումորի զգացողությունն անհատական է, և ինչպես ճաշակին, այնպես էլ հումորին ընկեր չկա:
Ինձ անհանգստացնում է մեկ այլ՝ ավելի հիմնարար խնդիր: Նման մարդկանց առաջարկած «դեղատոմսերը» (օրինակ՝ հարբելու, «մատ տալու և հետ տալու» մասին) ազդում են հասարակության վրա: Չեմ բացառում, որ ինձ նման մտածողը ինչ-որ մի միջավայրում «լավ տղա» երևալու համար գուցեև փորձի խոսել գեներալի ձևակերպումներով և բառապաշարով: Իսկ հիմա պատկերացրեք, որ գեներալն ընկավ ինձ նման մարդկանց միջավայր, արդյոք նա կփորձի՞ ավելի զուսպ և մտածված խոսել: Իհարկե` ոչ: Ինչ է ստացվում՝ նրանք մեզ վրա ազդում են, իսկ մենք նրանց վրա բացարձակապես ազդեցություն չունենք:
Եվ այդպես է ոչ միայն «քյարթուիզմի» անզուսպ քարոզչության պարագայում: Այդպես է նաև ցանկացած քաղքենիական սահմանափակ մտածողության դեպքում: Մարդիկ ամենուրեք փնտրում են և գտնում են հազարումի արդարացում, թե ինչու են նրանք վատ քաղաքացի: «Ես իմ «մարշրուտում» ռաբիս երաժշտություն եմ միացրել և ծխում եմ՝ բա էդ մեծահարուստները, որ Մանումենտ դղյակներ են սարքել, լա՞վ ա»: «Ես «գաիշնիկ» լինելով վարորդներից 5 հազար դրամ եմ կորզում, բա լա՞վ ա, որ ընտեղ վերևներում միլիոններ են ուտում»: «Ես տղայիս բանակից փախցնում եմ, բա լա՞վ ա, որ էն օլիգարխների տղերքը չեն ծառայում»: Եվ այս դեպքում է՛լ ավելի դժվար է նման մտածողությանը հակադրվելը, և երբ փողոցում կամ ֆեյսբուքում սկսվում են նման խոսակցությունները (իսկ դրանք իրականում անվերջանալի են), կարծես թե ավելի խելամիտ է լռելը կամ այս զանգվածի հետ «անարդարություններից» բողոքելը, քան քո սեփական կարծիքն ասելը: Որովհետև նույնիսկ այն մարդիկ, որոնց մտավոր մակարդակը գեներալ Սեյրանից էապես բարձր է, կցանկանան հաճոյանալ մեծամասնությանը, լեզուն ճպճպացնել և ձեռքերը ծնկներին զարկել:
Ես շարունակում եմ մտածել, որ եթե ես «իմ փայ» ապօրինությունը չանեմ, ապա ապօրինությունների թիվը երկրում 1/3 000 000-ով կպակասի: Ցավոք, ինձ հետ համաձայն է մի քանի հարյուր հոգի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7606 դիտում
10:57 24-11-2017
Պաշտոնյա են դառնում հենց անզուսպ և անհամեստ լինելու համար. «Առավոտ»
13214 դիտում
21:44 22-08-2014
ՕԵԿ-Ի ՄԵՋՔՆ Է ԿՈՏՐՎԵ՞Լ, ԹԵ ԱՆԶՈՒՍՊ ԱԽՈՐԺԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓՈՐՆ Է ՑԱՎՈՒՄ
2932 դիտում
09:37 06-03-2020
Անզուսպ և էմոցիոնալ կեցվածք․ փոխնախարարը քաղաքացիների հետ հանդիպմանը ձեռքով հարվածել է սեղանին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»