2935 դիտում
09:37 06-03-2020
Անզուսպ և էմոցիոնալ կեցվածք․ փոխնախարարը քաղաքացիների հետ հանդիպմանը ձեռքով հարվածել է սեղանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները։ Մի շարք ստոմատոլոգներ տևական ժամանակ փորձել են առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանի հետ հանդիպել, սակայն անընդհատ մերժվել են։ Բայց երբ այս խնդրով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մի քանի օր անց հրավեր են ստացել Առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ երբ գնացել են հանդիպման, խորը հիասթափություն են ապրել. «Հանդիպումը սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով․․․ Երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնի տնօրենին, թե ինչպես են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստ օրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել:
Իսկ փոխնախարարը՝ Շավարշ Գրիգորյանը, անսպասելի և անհասկանալի, ակնհայտ անզուսպ և էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածեց սեղանին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսևորվեց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէր մնում, քան հանդիպման վայրից մինչև հոգու խորքը վիրավորված, անխոս հեռանալը»:
Վիրավորված ստոմատոլոգները այս հանդիպման մասին դարձյալ նամակ են ուղարկել վարչապետին՝ պահանջելով պատժել փոխնախարարին և հիմա սպասում են արձագանքի։
Այս թեմայի շուրջ ԱՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հանդիպման վերջում մի քանի տղամարդկանց կողմից հարցերի շարան է ուղղվել Առողջապահության ազգային ինստիտուտի կին մասնագետներից մեկին. «Իսկ նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին սթափեցրել է, բոլորի ուշադրությունն է հրավիրել առաջարկների վրա»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7108 դիտում
22:14 20-12-2022
Մի ձեռքով՝ նկարիչ, մյուս ձեռքով՝ քանդակագործ. Ռաֆայել Ջավախյան
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»