211652_close_icon
views-count48711 դիտում article-date 21:16 26-12-2017

Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել դպրոցի ուսուցչուհի. վարորդների մեջ են տնօրեն, գնումների գլխավոր և ՄԻՊ-ի առաջատար մասնագետներ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեկտեմբերի 20-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 1 հոգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է տեղափոխվել BYD ավտոմեքենայի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 36-ամյա Մերի Ներսիսյանը, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Տ. Նազարյանը աշխատում է «Շին Պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, BMW-ի վարորդ Ռ. Մարտիկյանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդմաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ, Mitsubishi- ի վարորդ Ա. Ազարյանը՝ ՀՀ ֆինանսների նախարարութան արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի պետական հիմնարկի գնումների գլխավոր մասնագետ, իսկ հիվանդանոց տեղափոխված Մ. Ներսիսյանը աշխատում է Ա. Բլոկի անվան Թիվ 122 դպրոցի ուսուցչուհի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/21/1085200/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել էին Mercedes G 500 մակնիշի 777 GG 77 համարանիշի, BYD մակնիշի 31 UL 063 համարանիշի, BMW մակնիշի 11 SL 009 համարանիշի և կին վարորդի Mitsubishi մակնիշի 34 ZN 369 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր