32110 դիտում
11:52 19-07-2022
Պարզվել է Բաղրամյան պողոտայում շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի կողմից վարույթ նախաձեռնելու ընթացքում պարզվել է՝ հուլիսի 16-ին Երևանում Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի 34 FP 080 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Արա Խաչատրյանը, Hyundai-ն վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Կարեն Հակոբյանը, Mercedes մակնիշի 35 CS 092 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Արգիշտի Ապավենյանը, VAZ 21124-ը վարել է Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Գասպարյանը, իսկ Mercedes մակնիշի 35 LR 739 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Գալստյանը։
Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 9-ամսական Ն․Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա՝ 2-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մեկն էլ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հակոբ Պարոնյանն ու Արգամ Կիրակոսյանը:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Շ. Խաչատրյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+