3031 դիտում
23:00 26-12-2017
ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց Արտակարգ իրավիճակներում համագործակցության պլան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօերն, գեներալ-մայոր Մ. Ղազարյանի և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար գնդապետ Վ. Ելկանովի կողմից:
Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:
Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը և այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3157 դիտում
12:31 28-06-2018
ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց անդրսահմանային համագործակցության հուշագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2102 դիտում
17:15 25-04-2017
ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց սահմանամերձ համայնքների անվտանգության ամրապնդման համագործակցության հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ