211652_close_icon
views-count42239 դիտում article-date 09:13 28-12-2017

ԻՊ անդամը փորձել է մտնել Հայաստան, նրան հետ են ուղարկել Թուրքիա. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը: Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է: Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր