211652_close_icon
views-count12680 դիտում article-date 17:42 29-12-2017

2018 թվականը նույնպես հագեցած կլինի ձեռքբերումներով. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործընկերնե՛ր, 2017 թվականը նախարարության համար եղել է կարևորագույն և մեծածավալ ծրագրերի հստակ իրագործման և արդյունավետ գործունեության տարի: Աշխատանքի հանդեպ յուրաքանչյուրի պատասխանատու մոտեցման շնորհիվ այսօր մենք դրական տեղաշարժեր ենք արձանագրել նախարարության գործունեության բոլոր ոլորտներում. - Եվրամիությունը հաստատեց ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը -Երևան-Սևան ավտոճանապարհի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հանրապետության առավել վտանգավոր հատվածներում տեղադրվեցին ճանապարհային նոր նշաններ և արգելափակոցներ: - Հիմնանորոգվեցին Դիլիջան-Հաղարծին, Երևան-Սևան ավտոճանապարհները, բարձրակարգ լուսատուներով կահավորվեց Նոր Հաճընի կամուրջը: - Համայնքների երթուղային հասանելիության ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվեցին 220 չսպասարկվող համայնքներ, մշակվեց համապատասխան երթուղային հասանելիության ցանց, որի արդյունքում չսպասարկվող համայնքների շուրջ 40%-ը ներառվեց գործող երթուղային ցանցում: - ՏՏ ոլորտի ստարտափները հայտնվեցին պետության ուշադրության կենտրոնում: -Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում հեռուստատեսային ցանցի թվայնացման մակարդակը կազմեց 100 տոկոս: Սա մեր համատեղ գործունեության խիստ համառոտ նկարագիրն է: Վստահ եմ, որ 2018 թվականը նույնպես հագեցած կլինի ձեռքբերումներով, խոստումնալից ծրագրերով և շոշափելի արդյունքներով: Սիրելի՛ հայրենակիցներ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործընկերնե՛ր, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2018 թվականը ձեզ բերի առողջություն, ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և բազում հաջողություններ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: [b]Վահան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[/b]

Նմանատիպ նյութեր