211652_close_icon
views-count3743 դիտում article-date 18:30 29-12-2017

ՆԱՏՕ-ն հույս ունի Ռուսաստանի հետ ինտենսիվ երկխոսություն վարել 2018-ին

ՆԱՏՕ-ն հույս ունի Ռուսաստանի հետ ավելի ինտենսիվ երկխոսություն վարել 2018 թվականին: Այդ մասին DPA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հաղորդում է [url=http://www.ntv.ru/novosti/1966442/]ntv.ru[/url]-ն: «Ես ելնում եմ այն բանից, որ մենք կունենանք ավելի շատ հանդիպումներ, և որ մենք ավելի շատ կօգտագործենք զինվորականների հաղորդակցական կապուղիները»,- ասել է նա: Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ հույս ունի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նոր նիստեր կազմակերպել, ինչպես նաև ընդգծել, որ Դաշինքում չեն ուզում նոր Սառը պատերազմ և սպառազինության մրցավազք: Կազմակերպության գլխավոր քարտուղարը հավելել է, որ դաշինքի համար Ռուսաստանի զսպումը հարաբերությունների կառուցման կարևոր ասպեկտ է:

Նմանատիպ նյութեր