10255 դիտում
14:19 01-01-2018
Մելանյայի 4.000 դոլարանոց զգեստն ու 600 հյուրերը. ԱՄՆ նախագահի ընտանիքը նշել Ամանորը
Երեկ համայն աշխարհի հետ Նոր տարին են նշել նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա բազմանդամ ընտանիքը, գրում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-5225637/The-Trumps-arrive-swanky-Mar-Lago-New-Years-Eve-bash.html]The Daily Mail[/url]-ը՝ մանրամասնելով, որ նրանք հավաքվել են «Մար ա Լագո» կոչվող շքեղ կալվածքում:
Հատուկ այս առիթի համար 47-ամյա տիկին Թրամփը ընտրել է 4.000 դոլար արժողությամբ վարդագույն, փայլփլուն զգեստ: Այն հրաշալիորեն ընդգծել է նախկին մոդելի անթերի պահպաված կառուցվածքն ու կանացիությունը:
Մինչդեռ 71-ամյա նախագահն ու նրա կրտսեր որդին՝ 11-ամյա Բերոն Թրամփը, նախապատվություն են տվել դասական կոստյումներին:
Նախագահական ընտանիքին են միացել նաև նախագահի մյուս զավակներն ու թոռները՝ Իվանկա Թրամփը, նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, Էրիկ Թրամփն ու Դոնալդ Թրամփ-կրտսերը՝ իրենց երեխաների հետ:
Տոնական ճոխ ընթրիքի ժամանակ Թրամփը խոստացել է, որ 2018թ. ֆանտաստիկ տարի է լինելու Ամերիկայի համար: Նշվում է, որ ընթրիքին մասնակցել են Թրամփի մտերիմները, գործընկերներն ու ընկերները: Բոլոր հյուրերն անցել են հանդիսավոր կարմիր գորգով:
Ընդհանուր առմամբ, ընթրիքին ներկա է եղել ավելի քան 600 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2875 դիտում
09:33 08-04-2014
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը 600 հազար դոլարանոց զրահապատ մեքենա է գնել․ ՀԺ
3036 դիտում
10:03 06-03-2021
600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը․ սկզբում հարցը պետական գաղտնիք էր, հետո՝ ոչ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
814 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
796 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով