13056 դիտում
22:07 01-01-2018
Նոր Զելանդիայում Ամանորի խնջույքի մասնակիցները ավազե կղզյակ են կառուցել, որտեղ ազատորեն խմել-հարբել են
Նոր Զելանդիայի Կորոմանդել քաղաքի մի քանի բնակիչ ավազե կղզյակ են կառուցել՝ Ամանորին ծովափին ալկոհոլ օգտագործելու արգելքը շրջանցելու համար: Այս մասին հայտնում է [url=https://www.stuff.co.nz/national/100275008/New-Years-revellers-build-sandcastle-in-Coromandel-estuary-to-avoid-liquor-ban?utm_source=dlvr.it&utm_medium=twitter]Stuff.co.nz[/url] պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղատվության ժամանակ Թայրուա գետում նորզելանդացիներն ավազից կղզի են պատրաստել, որի վրա սկսել են նշել Ամանորը: Նրանց պնդմամբ՝ իրենք գտնվում են «միջազգային ջրերում», որտեղ ալկոհոլի օգտագործման արգելքը չի գործում: Նրանք ամբողջ գիշեր նշել են Ամանորը, և հունվարի մեկին կղզին դեռ իր տեղում էր:
Ոստիկանության տեսուչ Ջոն Քելլին կրեատիվ է որակել այս նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ եթե ինքն իմանար կղզու մասին, հավանաբար կմիանար նրանց:
Նշվում է, որ Կորոմանդելում ամանորյա տոների ժամանակ արգելվում է ոգելից խմիչքներ օգտագործել հասարակական վայրերում: Օրինախախտներին սպառնում է մոտ 180 դոլար տուգանք:
Նմանատիպ նյութեր
24102 դիտում
22:00 10-02-2018
Մտել էր գողության՝ հարբել, քնել էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
748 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
583 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի
709 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ